Մեր բակը ։ Չնայած բոլորը սիրում են բողոքել,
որ մերօրյա երեխաները չեն խաղում բակում և ավելի շատ զբաղված են իրենց հեռախոսների մեջ
խաղերով, պիտի ասեմ, որ մեր բակը այդպիսինը չի։ Այն երեխաների միասին հավաքվելու ու
խաղալու սիրելի վայրն է։ Ֆուտբոլ, պահմտոցի, բասկետբոլ, հեծանիվ , բռնոցի և բազում այլ խաղեր
ամեն օր խաղում ենք այստեղ։ Բակի մոտ կա կանաչապատ տարածք, որը տղաների սիրելի վայրն է։
Այնտեղ մենք կառուցում ենք տնակներ, պաղկվելու տեղեր, դնում ենք թակարդներ։
Վարդավառը իմ սիրելի օրերից մեկն է։ Մենք երկու շենքով հարձակվում ենք մյուս երկու շենքի
երեխաների վրա։ Ծնողները պատուհաններից ջուր են թափում ինչպես նաև ջրով ապահովում են
երեխաներին։ Շատ զվարճալի օր է լինում։

Թատրոնի շենքի բակում է անցել իմ ծնողներիս
մանկությունը։ Թատրոնի մոտ կա հայտնի «Երեք Ծորակ» աղբյուրը,
որտեղ պատկերված են երեք դիմակներ՝ ջղայն, տխուր և ուրախ։

Մենք ենք, մեր սարերը հուշարձանը գտնվում
է Արցախում. շատերին արձանը հայտնի է որպես
«Պապիկ-տատիկ»։ Այն տեղադրվել է 1967
թվականին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը,
ճարտարապետը՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը
պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է
արցախյան հողի և ժողովրդի արմատների
արյունակցական կապը։ Այնտեղ շատ ժամանակ գնում
ենք պիկնիկներ կազմակերպելու և ընկերների հետ
ժամանակ անցկացնելու համար։

Լող ես հաճախում եմ 6 տարեկանից։ Այն իմ սիրելի սպորտաձևն է։
Պարբերաբար կազմակերպվում էր լողի մրցումներ, որտեղ մասնակցում
էին Հայաստանի տարբեր քաղաքների երեխաները։ Ցավոք, այսօր այդ
լողավազանը չի գործում։

Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտը միշտ լեփ
լեցուն է մարդկանցով։ Բոլոր ցանկացողները կարող են գնալ
այնտեղ մարզվելու, հեծանիվ քշելու, ֆուտբոլ խաղալու համար։ 2019
թվականի այնտեղ կազմակերպվել է ԿոնԻՖԱյի Եվրոպայի
ֆուտբոլի գավաթ, պետությունների, փոքրամասնությունների,
քաղաքացիություն չունեցող երկրների և ՖԻՖԱ-ի կազմում
չմտնող ֆուտբոլի միջազգային մրցաշար, որը կազմակերպվել է Անկախ
ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի կողմից: