Սա Ստեփանակերտի հրապարակն է։
Ամեն նոր տարի ժամը տասին մենք գնում ենք
հրապարակը և նայում հրավառություն, իսկ
ամռանը այնտեղ մարդիկ զբոսնում են,
երեխաները հեծանիվ են քշում և մեքենաներ,
իսկ ես սիրում եմ հովերբորդ քշել։

Իմ տատիկը ամեն կիրակի հաճախում
է այդ եկեղեցին։ Մենք էլ ենք երբեմն
գնում այնտեղ։ Եկեղեցու մոտ կա փոքր
խաղահրապարակ և մի փոքր պուրակ, որն
անվանում ենք «վերևի պարկ»։ Այն բաղկացած է
2 արահետից, որտեղ կան նստարաններ ու
շատ ծառեր։ Ես շատ եմ սիրում այնտեղով
քայլել, ամռանը այնտեղ շատ զով է։

Սա մեր բակն է։ Երբ ես ազատ եմ լինում ես
հաճախ եմ իջնւմ բակը և ես սիրւմ եմ այնտեղ
հեծանիվ քշել։Իմ եղբայրը այնտեղ ֆուտբոլ
է խաղում։Մեր բակում կա չորս շենք և
մենք ապրում ենք 1 շենքում

Սա Ստեփանակերտի թատրոնն է։Ցավոք թատրոնը
հիմա չի գործում բայց այդ շենքը շատ հին է
ու գեղեցիկ։Շենքում կազմակերպվում են
ցուցահանդեսներ: Չնայած այդ ամենին
Ստեփանակերտում թատերական կյանքը կա, և տարբեր
ներկայացումներ բեմադրվում են Երիտասարդական
պալատի փոքր և մեծ դահլիճներում։

Ստեփան Շահումյանի անվան պուրակը
հայտնի է ավելի շատ «պիտաչոկ» անունով։ Այն
ստեփանակերտցիների սիրելի հանգստյան վայրերից
մեկն է ։ Ամռանը այստեղ գործում է շատրվան։
Երեկոյան նվագում է ազգային նվագախումբը, այնտեղ
կազմակերպվում են նաև տարբեր միջոցառումներ՝
բացօթյա ցուցահանդեսներ, մանկական
համերգներ, շախմատի բացօթյա մրցումներ և այլն։
Ես շատ եմ սիրում այդ տեղը։ Այն զով է ու գեղեցիկ։

Պատմաերկրագիտական թանգարանում եղել եմ մի քանի
անգամ։ Այն բաղկացած է տարբեր բաժիններից,
Առաջին հարկում հնագիտության բաժինն է։ Սիրում
եմ այնտեղ նաև հին գործիքները, քարացած
բնության նմուշները։ Թանգարանը գտնվում է քաղաքի
կենտրոնում և մայրիկիս հետ զբոսնելիս երբեմն
գնում ենք այնտեղ։